
Երգի հեղինակներ
- Տարի
- 1964
- Տևողություն
- 2:04
- Կատարող
- Հայրիկ Մուրադյան
- Կոմպոզիտոր
- աշուղ Միջազ
- Նվագակցում
- Մարո Մուրադյան
Կենսագրություն
Հայրիկ Մուրադյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Շատախի գավառի Ջնուկ գյուղում: Սովորել է Վանի դպրոցում: 1915թ. Շատախից գաղթել է Իրանի Սալմաստ քաղաք, հետո վերադարձել Վան, ապա կրկին` Իրան և, վերջապես, հասել Իրաքի անապատներ: Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողացել ողջ մնան այդ փորձություններից հետո: 1921թ. տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Վերին Արտաշատում: Սկզբում աշխատել է որպես բատրակ: Միաժամանակ ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1937թ. հայազգի այլ մտավորականների նման հայտնվել է բանտում: Նրան մեղադրել են որպես Խանջյանի դրածո: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ), պարգևատրվել է «Հայրենական պատերազմի շքանշանով», «Պատվո նշանով» և երեք մարտական մեդալներով: 1965թ. առաջին անգամ եթեր արձակվեց նրա ձայնը: Նրա և իր դուստր Մարոյի ջանքերով 1980թ. հիմնադրվել է «Ակունք» ազգագրական համույթը (ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտե) և «Վան» ազգագրական համույթը (Պոլիտեխնիկական ինստիտուտ): Ձայնագրվել է շուրջ 200 երգ՝ ՀՀ ազգային ռադիոյի ձայնադարանում: 1955 թ-ին Հայրիկ Մուրադյանը արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, իսկ 1985 թ-ին՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Մահացել է Երևանում: