
Երգի հեղինակներ
- Տարի
- 1972
- Տևողություն
- 2:18
- Երգի բառեր
- Ավետիք Իսահակյան
- Կոմպոզիտոր
- Օհան Դուրյան
Կենսագրություն
Ավետիք Իսահակյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ `Գյումրի): 1889-92թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1895թ. ընդգրկվել է Դաշնակցություն կուսակցության մեջ և 1896թ.` ձեռբակալվել: Մեկ տարի Էրիվանյան բանտում նստելուց հետո, արտաքսվել է Օդեսսա: Ազատվելուց հետո այցելում է Ցյուրիխի համալսարանում գրականության և փիլիսոփայության պատմության դասընթացներին: 1902թ. վերադարցել է Հայաստան, որից հետո` Թիֆլիս: 1908թ. կրկին ձեռբակալվել է 158 հայկական քաղաքական գործիչների հետ և կես տարուց ազատվել Թիֆլիսի բանտից: 1911թ.-ից բնակվել է արտերկրներում: 1926թ. այցելել է Խորհրդային Հայաստանը։ Վերադարձավ արտասահման 1930թ. և ապրեց այնտեղ մինչ 1936թ.։ 1936թ-ին` վերադարձել հայրենիք։ 1946թ-ին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: 1946-57թթ.` ՀԳՄ նախագահ: Եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Պարգևատրվել է Լենինի շքանշանով 2 անգամ և մեդալներով: 1943թ-ից` ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս: Մահացել է Երևանում։