
Երգի հեղինակներ
- Տարի
- 1958
- Տևողություն
- 5:54
- Կատարող
- Վիլլի Մոկացյան
- Կոմպոզիտոր
- Ջոն Տեր-Թադևոսյան
Կենսագրություն
Վիլլի Մոկացյան
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի ղեկավարությամբ։ Մասնակցել է մի շարք մրցույթների։ Մի շարք մենահամերգներ և ելույթներ է ունեցել տարբեր համույթների կազմում և նվագախմբերի հետ: Հյուրախաղերով հանդես է եկել Ուկրաինայում, Վրաստանում, Կուբայում, ԱՄՆ-ում։ 1961-70թթ. հանդիսացել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրային տրիոյի արտիստ և թողարկել է ձայնասկավառակ։ 1971-80թթ. հանդիսացել է Երևանի կոնսերվատորիայի լարային կվարտետի արտիստ, 1972-74թթ.՝ հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերմայստեր։ Իր հռչակավոր ջութակի կոնցերտը Առնո Բաբաջանյանը նվիրել է Վիլլի Մոկացյանին։ 1978-94թթ. հանդիսացել է Երևանի կոնսերվատորիայի լարային նվագարանների ամբիոնի վարիչը, եղել նույն ամբիոնի ջութակի դասարանի պրոֆեսոր և Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասատու։ 1974-76թթ. գործուղվել է Կուբա, որտեղ դասավանդել է Հավանայի Արվեստի ազգային դպրոցում։ 1974թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Մահացել է Երևանում: