
Երգի հեղինակներ
- Տարի
- 1965
- Տևողություն
- 7:08
- Կատարող
- Գուրգեն Սևակ
Կենսագրություն
Գուրգեն Սևակ
Ծնվել է Թիֆլիսում: 1924թ. Գուրգեն Սևակը (Գուրգեն Գրիգորյան) ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1928թ.՝ Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1931-79թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանում, Երևանի և Լենինականի մանկավարժական ինստիտուտներում, 1941-46թթ.՝ նաև Բաքվի և Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1932-40թթ. եղել է պետական տերմինաբանական կոմիտեի գիտական քարտուղար, 1932թ-ից՝ Էսպերանտո լեզվի համաշխարհային ակադեմիայի անդամ, 1947թ-ից՝ ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի՝ նախ ժամանակակից հայոց լեզվի, ապա՝ լեզվի մշակույթի և տերմինաբանության բաժնի վարիչ, 1969թ-ից՝ ՀՀ ԳԱ նախագահությանն առընթեր գիտատեխնիկական տերմինաբանության խորհրդի նախագահ, 1941-71թթ.՝ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1929-36թթ.՝ Հայաստանի էսպերանտիստների միության կազմակերպիչն ու նախագահը: Նրա թարգմանությամբ հայերեն հրատարակվել է Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմը (1949թ.)։ 1948թ. Գուրգեն Սևակը ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1948թ-ից՝ պրոֆեսոր): 1971թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս: Պարգևատրվել է Խ.Աբովյանի անվան մեդալով: 1961թ. արժանացել է Հայաստանի, 1967թ.՝ Վրաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: