
Երգի հեղինակներ
- Տարի
- 1999
- Տևողություն
- 3:17
- Կատարող
- Թովմաս Պողոսյան
Կենսագրություն
Թովմաս Պողոսյան
Ծնվել է Սարչապետ գյուղում (ՀՀ Լոռու մարզ): 1960-71թթ. սովորել է Թբիլիսիի թիվ 110 հայկական միջնակարգ դպրոցում: 1971-72թթ. երգել է Վաղարշակ Սահակյանի ղեկավարած Երևանի Սայաթ-Նովայի անվան աշուղական երգի պետական անսամբլում: 1972-73թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1973-77թթ. ուսումը շարունակել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժնում: Ուսմանը զուգընթաց երգել է տեղի «Հորովել» ազգագրական երգի-պարի պետական անսամբլում: Ինստիտուտն ավարտելուց հետո անցել է աշխատքի է ՀՀ Աբովյանի շրջանի Հատիս գյուղի միջնակարգ դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ մինչև 1980թ.: 1980-95թթ. հանդես է եկել Հայաստանի Թ.Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի պետական անսամբլում՝ որպես մեներգիչ: 1980-85թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնում (Արզաս Ոսկանյանի հայ երգեցողության դասարանում): 1987թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (2004թ-ից՝ պրոֆեսոր): 1987-92թթ. հիմնադրել և ղեկավարել է «Գանձասար» ժողովրդական երգի-պարի անսամբլը: 1992թ-ից «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավարն է: 1995թ. «Սայաթ-Նովա» անսամբլի հենքի վրա հիմնադրել է «Սայաթ-Նովա» մշակութային միությունը, որին կից 1997թ. Ջիվանու անվան աշուղական դպրոցը և Հայ աշուղների միությունը, իսկ 2001թ. միության շրջանակներում հիմնել է աշուղագիտական կենտրոնը: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, «Ջիվանի-150, անհայտ երգեր» ժողովածուն, իսկ 2009թ.՝ «Աշուղ Ջիվանի, անհայտ երգեր» ժողովածուն, որն ընդգրկում է 400-ից ավելի անհայտ երգերի տեքստեր: Համերգներով հանդես է եկել Հայաստանի տարբեր բնակավայրերում, ԱՊՀ երկրներում, Շվեյցարիայում, Իրանում, Սիրիայում, Հունաստանում, Հոլանդիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիա, Ֆրանսիայում և այլն: 2014թ.-ին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2001թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2011թ.` ժողովրդական արտիստի կոչման: