
Երգի հեղինակներ
- Տարի
- 2019
- Տևողություն
- 4:51
- Գեղ. ղեկավար
- Նորայր Քարտաշյան
Կենսագրություն
Նորայր Քարտաշյան
Ծնվել է Տավուշի շրջանի Այգեձոր գյուղում: 1977-1982 թթ. Նորայր Քարտաշյանը սովորել է Դիլիջանի Անդրեյ Բաբաևի անվան երաժշտական դպրոցի կլարնետի դասարանում, 1982-1986 թթ.՝ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի դուդուկի բաժնում: Ուսմանը զուգընթաց սկսում է ուսումնասիրել հայկական ժողովրդական նվագարանները, մասնավորապես՝ հովվական բլուլը (սրինգ), զարգացնելով և նոր շունչ հաղորդելով մոռացված գործիքին: Տիրապետում է հայկական ժողովրդական գործիքներին (բլուլ, դուդուկ, զուռնա, շվի, պկու, պարկապզուկ): 1990 թ-ից սկսած մինչ օրս համագործակցում է բազում խմբերի և արտիստների հետ: Ունեցել է բազմաթիվ համերգներ և մասնակցել բազմաթիվ միջազգային հեղինակավոր փառատոնների: Նորայր Քարտաշյանը թողարկել է երեք ձայնասկավառակ։ Նա մի քանի տասնյակ ստեղծագործությունների հեղինակ է: 1988 թ-ից դասավանդում է երաժշտական դպրոցներում: 2010 թ-ին հիմնադրել է «Վան Project» նվագախումբը և «Մենուա» խումբը: «Վան Project» խմբով կատարել է բանահավաք գործունեություն Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում, հավաքագրելով հայկական երաժշտություններ: Վերականգնել է հայկական երկփող պարկապզուկը, որը ներդրել է «Մենուա» խմբում: