
Երգի հեղինակներ
- Տարի
- 1956
- Տևողություն
- 3:41
- Կոմպոզիտոր
- Հարո Ստեփանյան
- Դիրիժոր
- Արամ Տեր-Հովհաննիսյան
Կենսագրություն
Հարո Ստեփանյան
Ծնվել է Ելիզավետպոլում (այժմ՝ Գանձակ): Գիմնազիան ավարտելուց հետո, կամավոր զինվորագրվել է և մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին (1914-18թթ.): 1919թ-ից մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում՝ Կ.Ադուրալովայի դաշնամուրի և Անուշավան Տեր-Ղևոնդյանի երաժշտության տեսության և ստեղծագործության բաժիններում: 1920թ-ից աշխատել է որպես ուսուցիչ, նախ` Սանահինում, ապա` Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1923-26թթ. սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում՝ Մ.Գնեսինի ստեղծագործական դասարանում: 1930թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի Վ.Շչերբաչյովի ստեղծագործական դասարանում: 1927-29թթ. մասնակցել է Քրիստափոր Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին: 1930թ. մշտական բնակություն է հաստատել Երևանում: 1930-34թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1934թ-ից՝ դոցենտ): 1939-47թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: Եղել է հայ առաջին կոմպոզիտորներից, որ հայկական ժողովրդական երաժշտության ինտոնացիաների հիման վրա ստեղծել է մեծ կտավի սիմֆոնիկ երկեր: Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշ» և «Պատվո նշան» շքանշաններով: 1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: