
Երգի հեղինակներ
- Տարի
- 2023
- Տևողություն
- 3:25
- Կատարող
- Հրանտ Մուրադյան
- Կոմպոզիտոր
- Գևորգ Մանասյան
- Դիրիժոր
- Աշոտ Պետրոսյան
- Գեղ. ղեկավար
- Ռուբեն Մաթևոսյան
Կենսագրություն
Հրանտ Մուրադյան
Ծնվել է Մեծամոր քաղաքում (Արմավիրի մարզ)։ 1995-2005թթ․ Հրանտ Մուրադյանը սովորել է Մեծամորի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 2005-2011թթ․՝ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում, 2006-2008թթ․ ծառայել է բանակում, 2011-2016թթ․ սովորել է Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում (բակալավրիատ), 2013-2016թթ․՝ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում (Ռուբեն Մաթևոսյանի դասարան, մենակատար երգիչ), 2016-2018թթ․՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանում (մագիստրատուրա՝ խմբավար, մեներգիչ): Հրանտ Մուրադյանը մի շարք միջազգային և միջպետական մրցույթների լավագույն հորիզոնականների արժանացած մասնակից, միջազգային և համապետական մրցույթների ժյուրիի անդամ։ Հարյուրից ավել երգերի հեղինակ է, որոնք կատարում են տարբեր խմբեր և երգիչներ։ 2012 թ-ից՝ Աշուղների միության անդամ է։ 2014 թ-ից՝ Երևանի Մուրադյան վոկալ ստուդիայի հիմնադիր։ 2016 թ․՝ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի Ժող․ երգեցողության դասախոս, 2016 թ-ից՝ «Շանթ» ՀԸ-ի «Պրեմիերա» նախագծի մասնակից, լավագույն նոմինացիաների գրավում, 2017թ-իւց՝ Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժող․ նվագախմբի մենակատար, 2022 թ-ից՝ Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի ուսուցիչ, 2024 թ․՝ Արամ Մանուկյան զորավարժարանի ուսուցիչ, 2022թ․՝ Հայ հեղինակային իրավունքի իրավատերեր խորհրդի անդամ է։ Հրանտ Մուրադյանը արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի և պատվոգրերի։