
Երգի հեղինակներ
- Տարի
- 1975
- Տևողություն
- 2:04
- Դիրիժոր
- Գևորգ Մուրադյան
Կենսագրություն
Գևորգ Մուրադյան
Ծնվել է Երևանում: 1973թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը: 1974-90թթ. եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: 1986-87թթ կատարելագործվել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում: 1991թ. նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, իսկ 1995թ. ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր: Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (դոցենտ): 2004թ. նշանակվել է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 2009թ. արժանացել է Արցախի վաստակավոր արտիստի կոչման: