
Երգի հեղինակներ
- Տարի
- 1965
- Տևողություն
- 2:26
- Դիրիժոր
- Կոնստանտին Պետրոսյան
Կենսագրություն
Կոնստանտին Պետրոսյան
Ծնվել է Երևանում: Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 1965 թ․ ավարտել է Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1973 թ․` Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: 1976-1985թթ․ դասավանդել է Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1976-1980թթ․ եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: 1985-1990թթ․ ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական կենտրոնը: Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 1976 թ․-ից: Հեղինակ է սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային և վոկալ գործերի: Պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով (2013), «Սուրբ Սահակ-Մեսրոպ» շքանշանով (2014)։ 1995 թվականից ապրում է ԱՄՆ-ում: