
Երգի հեղինակներ
- Տարի
- 1965
- Տևողություն
- 1:15
- Կատարող
- Հովհաննես Փարաջանյան
- Կոմպոզիտոր
- Ագիտե Ջմո
Կենսագրություն
Հովհաննես Փարաջանյան
Ծնվել է Թբիլիսիում: 1929 թ. տեղափոխվել է Երևան: Օնիկի (այդպես էին նրան անվանում մտերիմները) առաջին դպրոցական ուսուցչուհին եղել է պրոֆեսոր Օլգա Հայրապետի Բաբասյանը: 1940 թ. մայիսին Փարաջանյանը հաջողությամբ ավարտում է Երևանի կոնսերվատորիան: Դեռ դպրոցական տարիքից նա զբաղվում էր կոնցերտմայստերի գործունեությամբ: Իսկ պատերազմից հետո, 1946 թ-ից, երկար տարիներ եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության նվագակցողը: 1967-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը: 1940 թ-ից աշխատել է նվագակցող, իսկ 1970-ականներից՝ ղեկավարել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի նվագակցության դասարանը: 1970 թ-ից դասավանդել է դաշնամուրային բաժնում (1980-ից` պրոֆեսոր): 1990-1991 թթ. ղեկավարել է Կոմիտասի անվան Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնը: Մահացել է Երևանում: