
Երգի հեղինակներ
- Տարի
- 1972
- Տևողություն
- 1:45
- Երգի բառեր
- Նանսեն Միքայելյան
- Կոմպոզիտոր
- Արեգ Լուսինյան
Կենսագրություն
Նանսեն Միքայելյան
Ծնվել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում: 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նույն թվականին հրատարակվել է բանաստեղծի «Իմ գարունը» բանաստեղծությունների ժողովածուն: Հայերեն է թարգմանել Շիլլերի և Հայնեի ստեղծագործությունները, իսկ ռուսերենից թարգմանել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ: Ստեղծագործություններ է գրել նաև փոքրիկերի համար: Հեղինակել է բազմաթիվ գրական պարոդիաներ, էպիգրամներ, կալամբուրներ, ֆելիետոններ: Երկար տարիներ աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում: Նրա ստեղծություններից շատերը վերածվել են երգերի: Համագործակցել է կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանի, Արեգ Լուսինյանի հետ: Հեղինակել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Հեքիաթն է կանչում» հաղորդման երգի բառերը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն և այլ լեզուներով: Մահացել է Երևանում: