
Երգի հեղինակներ
- Տարի
- 1974
- Տևողություն
- 3:17
- Կատարող
- Վալյա Սամվելյան
- Երգի բառեր
- Հովհաննես Շիրազ
- Կոմպոզիտոր
- աշուղ Շահեն
- Դիրիժոր
- Մանվել Բեգլարյան
Կենսագրություն
Վալյա Սամվելյան
Ծնվել է Երևանում: Վալյա Սամվելյանը սովորել է Երևանի Պ.Պռոշյանի անվան միջնակարգ դպրոցում, այստեղ էլ սկսել է երգել դպրոցի երգչախմբում: Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո երգել է Երևանի ավտոդողերի գործարանի երգի և պարի ինքնագործ անսամբլում, որի հետ մասնակցել է միջազգային փառատոնների և արժանացել 4 ոսկե մեդալի: Երգել է հայկական գուսանական և ժողովրդական երգեր: 1950-ականներին երգել է Երևանի սարքաշինական գործարանի ժողովրդական գործիքների նվագախմբում: Հետագայում որպես մենակատար աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում, 1952 թ-ից՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Ա.Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլում: 1957 թ. մասնակցել է Հայաստանի երիտասարդական փառատոնին և արժանացել ոսկե մեդալի: Վալյա Սամվելյանը համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Սիրիայում, Լիբանանում և Բելգիայում: Մահացել է ավտովթարից Երևանում: