
Երգի հեղինակներ
- Տարի
- 1983
- Տևողություն
- 2:30
- Կոմպոզիտոր
- Տիգրան Մանսուրյան
- Դիրիժոր
- Մարտին Ներսիսյան
Կենսագրություն
Մարտին Ներսիսյան
Ծնվել է Երևանում: 1946թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, 1959թ.` Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական բաժինները: 1946-54թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար: 1959-65թթ. եղել է Մինսկի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1965-70թթ.` Սարատովի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, 1970-82թթ.` ԽՍՀՄ պետական կինոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1982-86թթ.` գլխավոր դիրիժորը: 1974թ. Կահիրեում կազմակերպել է ազգային սիմֆոնիկ նվագախումբ: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Ներսիսյանը ելույթներ է ունեցել տարբեր քաղաքներում: 1970թ. Մարտին Ներսիսյանը արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: