
Երգի հեղինակներ
- Տարի
- 1997
- Տևողություն
- 16:49
- Կատարող
- Ազատ Գասպարյան
Կենսագրություն
Ազատ Գասպարյան
Ծնվել է Երևանում: 1963թ-ին Ազատ Գասպարյանը ավարտել է Երևանի գրադարանային տեխնիկումը, 1970թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1969-71թթ. խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1971-80թթ.` Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական, 1980-84թթ.` Հայկական հեռուստաթատրոնում, 1992-95թթ.` «Մետրո» թատրոնում: 1984թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1984թ. «Երջանկության մեխանիկա» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Նկարահանվել է 20 կինոնկարներում: 1999թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն: 2000-04թթ. եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1965թ-ից` Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, 1980թ-ից` վարչության անդամ: Ասմունքով, թատերական ներկայացումներով հանդես է եկել մի շարք երկրներում` Ռուսաստան, Լիբանան, Ֆրանսիա, Անգլիա, Իրան, ԱՄՆ, Կանադա և այլն: 2005թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: 2006թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2008թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանների, 2003թ.` Հայաստանի վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: