
Երգի հեղինակներ
- Տարի
- 1990
- Տևողություն
- 11:44
Կենսագրություն
Հովհաննես Հարությունյան
Ծնվել է Երևանում: 1969թ. Հովհաննես Հարությունյանը ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1975թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է կոմպոզիցիաներ, բնանկարներ, դիմանկարներ: Հեղինակել է նաև Աստվածաշնչյան և եկեղեցածիսական թեմաներով երփնագրեր: 1982թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1990թ. ԽՍՀՄ նկարիչների միության կողմից ստեղծագործական գործուղումով մեկնել է Փարիզ, իսկ 1991թ. նախաձեռնել և ակտիվորեն մասնակցել է Փարիզում ՀՀ նկարիչների միության արվեստանոցի ձեռքբերմանը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Բորդոյում, Մոսկվայում, Լոնդոնում, Երևանում: 2012թ. «L'Acaddemie des Sciences et Lettres»-ի կողմից պարգևատրվել է շքանշանով և դիպլոմով: 2015թ. Փարիզի Անկախների ցուցասրահում ցուցադրվել է նկարչի «Դեր Զոր» կտավը, որը Ֆրանսիայի մշակույթի և ազգային ֆեդերացիայի խորհրդի կողմից արժանացել է «Ոսկե կտավ» մրցանակին: