
Երգի հեղինակներ
- Տարի
- 1990
- Տևողություն
- 4:16
- Կատարող
- Ռուբեն Հախվերդյան
Կենսագրություն
Ռուբեն Հախվերդյան
Ծնվել է Երևանում։ Հայրը՝ Լևոն Հախվերդյանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսլ, մայրը՝ թատերական քննադատ։ 1975թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Հայաստանում հեղինակային երգի սկզբնավորողներից է։ 1968-1987թթ․աշխատել է հայկական հեռուստատեսությունում։ Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975, հայկ. առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Պիեսներ է բեմադրել Երևանի Սունդուկյանի անվան և դրամատիկական թատրոններում։ Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների և ձայներիզների։ Իր ստեղծագործությունների լավագույն կատարողներից է։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում,ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում և այլուր։