
Երգի հեղինակներ
- Տարի
- 1977
- Տևողություն
- 26:27
- Կատարող
- Սաղաթել Հարությունյան
Կենսագրություն
Սաղաթել Հարությունյան
Ծնվել է ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: 1940թ. Սաղաթել Հարությունյանն ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1941թ.` Երևանի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41թթ. դասավանդել է Աշտարակի և Հոկտեմբերյանի շրջաններում, ապա աշխատել է Շահումյանի շրջանի «Նոր կյանք» թերթի խմբագրությունում` որպես պատասխանատու քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է խորհրդային բանակում, եղել է սուզանավորդ, ապա` հրաձիգ։ 1946թ. եղել է հրահանգիչ և դասախոսական խմբի ղեկավար ՀԼԿԵՄ Կենտկոմում, 1956-69թթ.` «Պիոներ» ամսագրի և «Ծիծեռնակ» հանդեսի գլխավոր խմբագիր, 1969-78թթ` «Գրական թերթ»-ի խմբագիր։ 1946թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1978թ-ից` ՀԳՄ վարչության քարտուղար։ Սաղաթել Հարությունյանը պարգևատրվել է «Կարմիր աստղ» (1945 թ.), «Պատվո նշան» (1971թ.), «Ժողովուրդների բարեկամության» (1981թ.), «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի» (1985թ.) շքանշաններով, 1945թ.՝ մեդալ «Արիության համար»։ 1968թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 1982թ.` ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակին: Մահացել է Երևանում: