
Երգի հեղինակներ
- Տարի
- 1964
- Տևողություն
- 2:07
- Կատարող
- Իզաբելլա Այդինյան
- Նվագակցում
- Նելլի Դանիել-Բեկ
Կենսագրություն
Իզաբելլա Այդինյան
Իզաբելլա Այդինյանը ավարտել է Կրասնոդարի երաժշտական դպրոցը, իսկ 1955 թ-ին՝ Երևանի կոնսերվատորիայի վոկալ բաժինը: Կոնսերվատորիան ավարտելուց հետո նա համերգային ծրագրերով հանդես է եկել Խորհրդային Միության տարբեր քաղաքներում և արտերկրներում: 1958 թ-ից Այդինյանը զբաղվել է մանկավարժությամբ Երևանի կոնսերվատորիայում՝ որպես վոկալ բաժնի ասիստենտ, իսկ 1963 թ-ից՝ երգեցողության բաժնի ավագ դասախոս: Իզաբելլա Այդինյանը եղել է Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մենակատար: 1965 թ-ին Իզաբելլա Այդինյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: 1970 թ-ից՝ Երևանի կոնսերվատորիայի դոցենտ, իսկ 1980 թ-ից՝ պրոֆեսոր: Իզաբելլա Այդինյանը զբաղվել է նաև գիտական և մեթոդական աշխատանքներով: Նա արժանացել է բազմաթիվ պարգևների: