
Երգի հեղինակներ
- Տարի
- 1964
- Տևողություն
- 3:11
- Կատարող
- Ռուբեն Մաթևոսյան
- Կոմպոզիտոր
- աշուղ Շերամ
- Դիրիժոր
- Արամ Մերանգուլյան
Կենսագրություն
Ռուբեն Մաթևոսյան
Ծնվել է Սպիտակ քաղաքում: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցում, այնուհետև՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում և զուգահեռ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1967թ.: 1986թ-ից դասավանդում է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, 1990թ-ից` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1996թ-ից` պրոֆեսոր): 1961-92թթ. եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996թ-ից` գեղարվեստական ղեկավար, 1992-96թթ.` «Աստղեր» անսամբլի գեղարվեստական ղեկավար և մենակատար: Արժանացել է բազմաթիվ պարգևների: 1999թ-ից Հայ երգարվեստի միության նախագահն է: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 2015թ.՝ Երևանի Պատվավոր քաղաքացու կոչումներին: 1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2011թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2016թ.՝ ՀՀ «Պատվո Նշան» շքանշաններով: