
Երգի հեղինակներ
- Տարի
- 1982
- Տևողություն
- 1:54
- Կատարող
- Էլլադա Չախոյան
- Նվագակցում
- Էլեոնորա Ոսկանյան
Կենսագրություն
Էլլադա Չախոյան
Ծնվել է Երևանում: Էլլադա Չախոյանը սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում: 1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը՝ Գոհար Գասպարյանի դասարանը: 1977թ. մասնագիտական դասընթացներ է ունեցել Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում: «Լա Սկալա»-ում ելույթից հետո «Վերդի» կոնսերվատորիան նրան պարգևատրել է մեդալով: 1973-88թթ․ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար: 1973թ. արժանացել է Գլինկայի անվան համամիութենական, 1981թ.՝ Մարիա Կալլասի անվան միջազգային վոկալիստների մրցույթների դափնեկրի կոչման, 1984թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 1988թ-ից բնակվում է Նյու Յորքում, որտեղ ստեղծել է ձայնամշակման ստուդիա և կամերային մենահամերգներով հանդես եկել Վաշինգտոնում, Լոս Անջելեսում և այլուր: