
Երգի հեղինակներ
- Տարի
- 1982
- Տևողություն
- 3:20
- Կատարող
- Սյուզան Մարգարյան
- Կոմպոզիտոր
- Էլվինա Մակարյան
- Դիրիժոր
- Կոնստանտին Օրբելյան
Կենսագրություն
Սյուզան Մարգարյան
Ծնվել է Երևանում: 1978թ. ավարտել է Երևանի թիվ 57 միջնակարգ դպրոցը: 1973թ. երգել է Հայաստանի երգչախմբային ընկերության մանկական երգչախմբում, 1977թ.` «Սերպանտին» վոկալ-գործիքային նվագախմբում: 1979թ. ավարտել է Հայաստանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալի բաժինը: 1980թ-ից երգել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1981թ. դարձել է «Յունոստ Բալտիկի» միջազգային երգի փառատոնի դափնեկիր: 1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1990թ-ից երգել է Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում: 2004թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: