
Երգի հեղինակներ
- Տարի
- 2021
- Տևողություն
- 3:13
- Կոմպոզիտոր
- Արա Կառլենի Գևորգյան
Կենսագրություն
Արա Կառլենի Գևորգյան
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 31 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: 1970-80թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-87թթ.` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում: 1987-89թթ. Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը: 1992-99թթ.՝ Հայաստանի ազգային հեռուստատեսությունում «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավար: 1983թ-ից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների: Թողարկել է մի շարք ձայներիզներ: Հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով: 2005թ. հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ: Մասնակցել է բազմաթիվ պետական միջոցառումների և արժանացել պարգևների: Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով: Գրել է մի շարք ֆիլմերի, ներկայացումների, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար երաժշտություններ: Պարգևատրվել է ՌԴ «Միխայիլ Լոմոնոսով» պատվո շքանշանով: 2002թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2004թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: