
Երգի հեղինակներ
- Տարի
- 1961
- Տևողություն
- 7:22
- Կատարող
- Վահան Միրաքյան
- Կոմպոզիտոր
- Տիգրան Չուխաջյան
- Դիրիժոր
- Դավիթ Երզնկյան
- Լիբրետո
- Թագվոր Նալյան
Կենսագրություն
Վահան Միրաքյան
Ծնվել է Երևանում: Դպրոցական տարիներին ընտանիքով տեղափոխվել է Կիրովական (այժմ՝ Վանաձոր), որտեղ սովորել է թիվ 4 միջնակարգ դպրոցում: 1953-61թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժնում՝ Թամար Մելիք-Շահնազարյանի դասարանում: 1956թ. հրավիրվել է աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն: 1963թ. համամիութենական տենորների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և առաջին 5 երգիչների հետ մեկնել է Միլան: 1964-67թթ. վերապատրաստվել է Միլանում` մաեստրո Ջ.Բարիի ղեկավարությանբ: 1967թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում որպես մենակատար: 1981-2005թթ. ապրել և ստեղծագործել է Ավստրիայում, դասավանդել Վիեննայի կոնսերվատորիայում: 1983թ. աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հետ հանդես է եկել Վ.Բելինիի «Նորմա» օպերայում: 2002թ. Հայաստանում համերգով հանդես է եկել որդու` օպերային երգիչ, տենոր Արմեն Միրաքյանի հետ: 2005թ-ից ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում: 1976թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Պարգևատրվել է «Կոմիտաս» մեդալով: Մահացել է Լոս-Անջելեսում: