
Երգի հեղինակներ
- Տարի
- 2001
- Տևողություն
- 15:28
- Կատարող
- Հովհաննես Թումանյան
Կենսագրություն
Հովհաննես Թումանյան
Ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ` Ջալալօղլու (այժմ` Ստեփանավան) դպրոցում։ 1883թ. շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր վիճակի պատճառով 1887թ. ստիպված է եղել թողնել դպրոցը և սկսել աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։ 1899թ. բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։ XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1912–1921թթ.` Հայ գրողների կովկասյան միության նախագահ, 1921-22թթ.` Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ։ Մահացել է Մոսկվայում, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի հայկական պանթեոնում: