
Երգի հեղինակներ
- Տարի
- 1959
- Տևողություն
- 3:30
- Կատարող
- Մարիաննա Հարությունյան
- Կոմպոզիտոր
- Առնո Բաբաջանյան
Կենսագրություն
Մարիաննա Հարությունյան
Ծնվել է Թբիլիսիում: Եղել է օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի դուստրը և շեփորահար Միքայել Խաչատրյանի կինը: Երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրում: Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Մարիաննա Հարությունյանը տեղափոխվել է Երևան և ընդունվել կոնսերվատորիա:1947թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, 1952թ.` մեներգեցողության բաժինները: Հանդես է եկել և որպես դաշնակար և որպես երգչուհի: 1948թ-ից աշխատել է Երևանի կոնսերվատորիայում որպես կոնցերտմայստեր, իսկ 1952-59թթ.` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում որպես մեներգչուհի: 1963թ-ից կոնսերվատորիայում դասավանդել է կամերային երգեցողություն, 1968թ-ից` մեներգեցողություն (1985թ-ից` պրոֆեսոր): Հյուրախաղերով շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Իրաքում և այլ երկրներում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: