
Երգի հեղինակներ
- Տարի
- 1976
- Տևողություն
- 2:50
- Կատարող
- Ռոքսանա Բաբայան
- Դիրիժոր
- Կոնստանտին Օրբելյան
Կենսագրություն
Ռոքսանա Բաբայան
Ծնվել է Տաշքենդում։ 1970թ. ավարտել է Տաշքենդի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտը: Սովորելու տարիներին եղել է ինստիտուտի ջազ նվագախմբի մենակատար։ Ինստիտուտն ավարտելուց հետո որոշ ժամանակ երգել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած էստրադային նվագախմբում։ 1974թ. համագործակցելու առաջարկ է ստացել Մոսկվայից և ընդգրկվել «Երկնագույն կիթառներ» անսամբլի կազմում։ 1970-ական թվականների վերջերին տեղ է զբաղեցրել խորհրդային վեց ամենահեղինակավոր երգիչների շարքերում։ 1980-ական թվականների սկզբին «Մելոդյա» ընկերությունը թողարկել է նրա երգերի տասնմեկ ձայնասկավառակ։ 1983թ. ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան պետական թատերարվեստի ինստիտուտը: Դերերով հանդես է եկել նաև մի քանի ֆիլմերում և թատրոնում: 1987թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր, 1999թ.՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման: