
Երգի հեղինակներ
- Տարի
- 1962
- Տևողություն
- 1:22
- Կատարող
- Նիկիտա Խրուշչով
Կենսագրություն
Նիկիտա Խրուշչով
Ծնվել է Կալինովկայում (Կուրսկի նահանգ): 1930-ական թթ. Նիկիտա Խրուշչովը սկսել է զբաղեցնել բարձր պաշտոններ։ Եղել է Ուկրաինայի Կոմկուսի առաջին քարտուղար։ Հայրենական պատերազմի տարիներին (1941-1945)՝ տարբեր ռազմաճակատների ռազմական խորհրդի անդամ։ 1953 թ.՝ Իոսիֆ Ստալինի մահից հետո, հաղթել է իշխանության համար մղվող պայքարում։ Իշխանության գալուց հետո հանդես է եկել ստալինյան բռնությունների սուր քննադատությամբ, չնայած որ ինքն էլ ժամանակին հատուկ դաժանությամբ է աչքի ընկել հակակոմունիստական զանգվածների դեմ պայքարելիս։ Խրուշչովի նախագահության տարիներին մեծ քանակությամբ բռնադատվածների ներում է շնորհվել։ 1953-1964 թթ.՝ ԽՄԿԿ առաջին քարտուղար, 1958-1964 թթ.՝ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ, 1964թ.՝ Խորհրդային Միության հերոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս: Մահացել է Մոսկվայում: