
Երգի հեղինակներ
- Տարի
- 2019
- Տևողություն
- 3:59
- Կատարող
- Վահան Արծրունի
- Կոմպոզիտոր
- Կոմիտաս
Կենսագրություն
Վահան Արծրունի
Ծնվել է Երևանում: 1983-91թթ. սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում: 1986-92թթ. եղել է «Նարեկ» արական երգչախմբի մեներգիչ, 1993-94թթ.` «Հայսմավուրք» երգչախմբի արտիստ: 1989-94թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Գոհար Գասպարյանի դասարանում: 1995թ. եղել է Հայաստանի պետական Կապելլայի արտիստ: 1994-96թթ. հեղինակել և կազմակերպել է «Գաուդեամուս» 4 երաժշտական փառատոնները: 1997-2002թթ. հեղինակել և վարել է բազմաթիվ հեռուստատեսային և ռադիոհաղորդաշարեր: 2000թ. ստեղծել է "Արծրունի" ռոք խումբը: Հեղինակել է վավերագրական, անիմացիոն ֆիլմեր, մնջախաղի թատրոնի, բալետի և այլն: 2003թ. արժանացել է «Տարվա լավագույն ալբոմ», իսկ 2004թ. ԱՄՆ-ում` «Լավագույն ձևավորում» և «Լավագույն ազգային ալտերնատիվ ալբոմ» մրցանակների: Երաժշտի ձայնասկավառակներն ու տեսասկավառակները հրատարակվել և վերահրատարակվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Ռուսաստանում: Ակտիվ համերգային գործունեություն է ծավալել Հայաստանում, Ռուսաստանում, Միջին Արևելքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում: Եղել է հաղորդաշարերի հեղինակ ու վարող: 2014 թ-ին Վահան Արծրունին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի "Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ" հուշամեդալով: 2019թ. Վահան Արծրունին ընտրվել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: