
Երգի հեղինակներ
- Տարի
- 1992
- Տևողություն
- 3:39
- Կատարող
- Գայանե Հովհաննիսյան
- Երգի բառեր
- Լևոն Բլբուլյան
- Կոմպոզիտոր
- Վարդան Ալեքսանդրի Աճեմյան
- Դիրիժոր
- Երվանդ Երզնկյան
Կենսագրություն
Գայանե Հովհաննիսյան
Ծնվել է Երևանում: 1969թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 58 միջնակարգ դպրոցը: 1969-74թթ. սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի էսթետիկայի բաժնում: Զուգահեռ երգել է «Սերպանտին» անսամբլում: 1972թ. մասնակցել է «Երիտասարդ ձայներ» հանրապետական երաժշտական մրցույթին և արժանացել 2-րդ մրցանակին: 1973թ. մասնակցել է Բեռլինի երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական փառատոնին` արժանանալով դափնեկրի կոչման: 1974-87թթ. աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբում՝ որպես մենակատար: Նվագախմբի հետ մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում, ԽՍՀՄ մի շարք քաղաքներում, ԱՄՆ, Ֆրանսիա, Պորտուգալիա, Աֆրիկա, Լեհաստան, Գերմանիա, Նիդերլանդներ և այլուր: 1987-90թթ. աշխատել է Սիրիայում և Լիբանանում: 1994-95թթ. աշխատել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: 1996-2006թթ. ամուսնու հետ աշխատել է Վիեննայի Լ.Կնի անվան ազգային կրկեսում՝ որպես երգչուհի: 2006թ. վերադարձել է Երևան և նույն թվականից դասավանդում է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2010թ. արժանացել է Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակին, 2011թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: