
Երգի հեղինակներ
- Տարի
- 1981
- Տևողություն
- 1:52
- Երգի բառեր
- Գուրգեն Մահարի
- Նվագակցում
- Վարդան Ալեքսանդրի Աճեմյան
Կենսագրություն
Գուրգեն Մահարի
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Գ. Մահարին նախնական կրթությունը ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» վարժարաններում։ 1915 թվականի Վանի հերոսամարտից հետո գաղթել է Արևելյան Հայաստան և մեծացել Երևանի ու Դիլիջանի որբանոցներում: Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետում։ 1918 թ-ից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան-Տոսպ» և այլ թերթերում։ Նրա գրական գործունեությունն ընդհատվում է 1936 թվականին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան ռեպրեսիայի արդյունքում նա դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր Սիբիրի կալանավայրերում։ Առաջին բանտային աքսորից Գ. Մահարին վերադարձել է 1947 թվականին։ Վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ 1949 թվականին, Գ. Մահարին կրկին աքսորվել է Սիբիր։ 1954 թվականին Գ. Մահարին արդարացվել է և վերադարձել Երևան, որտեղ ապրել ու ստեղծագործել է մինչեւ մահը։ 1934 թ-ից նա եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, 1963 թ-ին պարգևատրվել է «Պատվո Նշան» շքանշանով, 1956թ-ին՝ «Գերազանցության համար» մեդալով: Մահացել է Պալանգայում (Լիտվա), թաղված է Երևանում: