
Երգի հեղինակներ
- Տարի
- 1984
- Տևողություն
- 1:58
Կենսագրություն
Ռեբեկա Օջախյան
Ծնվել է Մասիսի շրջանի Այնթափ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո 1970 թ-ին ընդունվել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժին (Աննա Սարաջյանի դասարան), 1974 թ-ին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Աննա Սարաջյանի դասարան): Փայլուն ավարտելով կոնսերվատորիան, 1979 թ. ընդունվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ որպես առաջատար մեներգչուհի: Ռեբեկա Օջախյանը աչքի էր ընկնում յուրահատուկ գեղեցիկ տեմբրով, մեծ ձայնածավալով, բեմական հմայքով, երաժշտականությամբ: Օպերային թատրոնի հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Վրաստանում: Մեծ համերգային գործունեություն է ծավալել եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Կանադայում, բազում ելույթներ ունեցել ռադիոյով և հեռուստատեսությամբ: Ռեբեկա Օջախյանը արժանացել է Անդրկովկասյան մրցույթի առաջին մրցանակի և Մ. Գլինկայի անվան համամիութենական մրցույթի հատուկ դիպլոմի: Այժմ նա աշխատում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնում (պրոֆեսոր):