
Երգի հեղինակներ
- Տարի
- 1977
- Տևողություն
- 2:03
- Երգի բառեր
- Սուրեն Մուրադյան
- Կոմպոզիտոր
- Ռոբերտ Պետրոսյան
Կենսագրություն
Սուրեն Մուրադյան
Ծնվել է ՀՀ Ակներ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): 1945թ. ավարտել է տեղի յոթամյա, 1948թ.՝ Ալավերդու Ս.Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցները, 1952թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, 1957թ.՝ Մոսկվայի ժուռնալիստիկայի բաձրագույն դասընթացները: Տարբեր տարիների աշխատել է «Պիոներ կանչ», «Ավանգարդ» թերթերի, «Ոզնի» երգիծաթերթի, «Խորհրդային Հայաստան» ամսագրի, Հայաստանի Ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրություններում, «Արևիկ» հրատարակչությունում։ 10 տարի դասախոսել է «Հայբուսակ» համալսարանի հումանիտար ֆակուլտետում։ 1953թ. լույս է տեսել նրա անդրանիկ` «Առաջին երգ» խորագրով ժողովածուն: Հրատարակել է մանկական, քնարական, երգիծական ավելի քան 130 գիրք, որոնց մեծ մասը թարգմանվել է աշխարհի 17 լեզուներով` ռուսերեն, ուկրաիներեն, բելոռուսերեն, լիտվերեն, արաբերեն, վրացերեն, պարսկերեն և այլն: 1959թ-ից Հայաստանի ժուռնալիստների, 1964թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Նրա բանաստեղծություններով տարբեր սերնդի կոմպոզիտորներ ստեղծել են 250-ից ավելի մանկական, էստրադային երգեր, մանկական օպերաներ, իսկ պիեսները բեմադրվել են հայաստանյան մի շարք տիկնիկային և ժողովրդական թատրոններում, հնչել են հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Մուրադյանի ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով: Սուրեն Մուրադյանը արժանացել է բազմաթիվ մեդալների և մրցանակների: