
Երգի հեղինակներ
- Տարի
- 1994
- Տևողություն
- 16:13
- Կատարող
- Ռոբերտ Կարայան
Կենսագրություն
Ռոբերտ Կարայան
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1949թ. «Պիոներ կանչ» թերթում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը, 1961թ.` «Օրեր և կրակներ» առաջին գիրքը: Աշխատել է Հայաստանի Հեռուստառադիոպետկոմում, Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում` վարելով պատասխանատու պաշտոններ: 1984-93թթ. եղել է Հայաստանի Բաղրամյանի շրջանի «Երասխ» թերթի խմբագիրը, «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակիցը։ Հրատարակել է արձակ և չափածո ստեղծագործություններ, այդ թվում` մանկական ժողովածուներ։ 1970թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա մի շարք գրքեր: 2003թ. «Անդրանիկի երգը» վիպակի համար արժանացել է ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» համազգային միության և «Հայաստան» թերթի մրցանակին: 2004թ. արժանացել է Մ.Շոլոխովի անվան մեդալի, 2009թ.` ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2013թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: