
Երգի հեղինակներ
- Տարի
- 1956
- Տևողություն
- 6:17
- Կատարող
- Դերենիկ Դեմիրճյան
Կենսագրություն
Դերենիկ Դեմիրճյան
Ծնվել է Ախալքալաքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ 1892թ.-ին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ 1898թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900թ. հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հ. Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնատուն գրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903թ.-ին մեկնել է Մոսկվա։ 1905-1910թթ.-ին սովորել և ավարտել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, վերադարձել է Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925թ.-ին տեղափոխվել է Երևան, եղել Գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը։ 1923թ.-ին գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը։ Մահացել է Երևանում: