
Երգի հեղինակներ
- Տարի
- 1996
- Տևողություն
- 25:46
- Կատարող
- Վերա Հակոբյան, Վլադիմիր Աբաջյան
Կենսագրություն
Վերա Հակոբյան
Ծնվել է Փարաքարում: Ավարտել է Երևանի Վ. Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը, 1946-1951 թթ. սովորել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: Ուսանել է անվանի ռեժիսոր՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ 1951 թ-ին աշխատանքի է անցել Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում։ Հաղորդավարական աշխատանքին զուգահեռ զբաղվել է ասմունքով՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ և տարբեր բեմահարթակներից հնչեցնելով և տարածելով հայ պոեզիայի շունչն ու բարձր արվեստը: Նորաբաց հայկական հեռուստատեսությունում առաջին գրական հաղորդումը՝ Վահան Տերյանի պոեզիան, հնչել է Վերա Հակոբյանի կատարմամբ: Նա նաև բազմաթիվ գրական ռադիոկոմպոզիցիաների հեղինակ է, որոնց թվում են Անրի Վերնոյի «Մայրիկը» վեպը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» պոեմը: Երկար տարիներ Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի հետ հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի տարբեր շրջաններում: 1972թ.-ից պարբերաբար ելույթ է ունեցել Սփյուռքի հայաշատ համայնքներում: Նրա անվան հետ է նաև զուգահեռվում «Երևանն է խոսում» բառակապակցությունը, որով սկսվում էին Հայաստանի ռադիոյի հաղորդումները Սփյուռքի համար։ 1972 թ-ին Վերա Հակոբյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2013թ.-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ՀՀ 1-ին աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում: