
Երգի հեղինակներ
- Տարի
- 1954
- Տևողություն
- 20:00
- Կատարող
- Սուրեն Քոչարյան
Կենսագրություն
Սուրեն Քոչարյան
Ծնվել է Թիֆլիսում: 1921-25թթ. սովորել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում: 1925-32թթ. եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոն) դերասան: 1932թ-ից ամբողջությամբ նվիրվել է ասմունքի արվեստին: 1939թ-ից եղել է Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար: Ստեղծել է հայերեն և ռուսերեն ավելի քան երեք տասնյակ գրական կոմպոզիցիա: 1945թ. արժանացել է Հայաստանի, 1967թ.` Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1951թ.` ԽՍՀՄ, 1975թ.` Հայաստանի Պետական մրցանակների: Պարգևատրվել է նաև «Պատվո նշան» շքանշանով: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում: