
Երգի հեղինակներ
- Տարի
- 2024
- Տևողություն
- 3:00
- Կոմպոզիտոր
- Բարսեղ Կանաչյան
- Մշակող
- Տիգրան Տեր-Ստեփանյան
Կենսագրություն
Բարսեղ Կանաչյան
Ծնվել է Ռոդոսթոյում (այժմ Թեքիրդաղ՝ Թուրքիա)։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսում։ 1896 թ-ին ընտանիքը գաղթել է Վառնա: Նաթան-Բեկ Ամիրխանյանից երաժշտության դասեր է վերցրել (ջութակ, երաժշտության տեսություն, խմբավարություն)։ 1903 թ-ից սովորել է Բուխարեստում (դաշնամուր և հարմոնիա)։ 1908 թ-ին վերադարձել է Թուրքիա՝ Կոստանդնուպոլիս: Կանաչյանը այստեղ կազմել է «Քնար» փողային նվագախումբը, զբաղվել դասավանդմամբ, արել է ստեղծագործական առաջին փորձերը։ Նրա համար որոշիչ է լինում Կոմիտասի հետ հանդիպումը 1910 թվականի դեկտեմբերին։ Կանաչյանը հանդես է եկել «Գուսան» երգչախմբում, Կոմիտասի «հինգ սաներ»-ի թվում, հարմոնիայի դասեր է առել, հետևել խմբավարական արվեստին։ 1919 թ-ին Կոմիտասին նվիրված համերգին հանդես է եկել որպես խմբավար 400 հոգանոց միացյալ երգչախմբով։ 1920 թ-ից շարունակել է երաժշտական կրթությունը Փարիզում: 1922 թ-ից հայկական գաղթօջախներում զբաղվել է խմբավարական գործով։ 1928 թ-ից դասավանդել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում: 1936 թ-ին Բեյրութում հիմնել է «Գուսան» երկսեռ երգչախումբը։ 1950 թ-ից դադարեցրել է գործունեությունը՝ տեսողության խնդիրների պատճառով: Հայաստանի հիմնի երաժշտության հեղինակն է: Մահացել է Բեյրութում: