
Երգի հեղինակներ
- Տարի
- 1987
- Տևողություն
- 4:05
- Կատարող
- Վարդուհի Խաչատրյան
- Դիրիժոր
- Գևորգ Մանասյան
Կենսագրություն
Վարդուհի Խաչատրյան
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի Օլգինյան գիմնազիայում: 1942թ. ընդունվել է Լենինականի երաժշտական ուսումնարանի վոկալի բաժին: 1945թ. տեղափոխվել է Երևան: 1945-48թթ. սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1949-51թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժիններում: Դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր): 1947-50թթ. աշխատել է Թաթուլ Ալթունյանի նորակազմ կապելլայում: Արժանացել է մի շարք մրցանակների, պատվոգրերի: Համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում: 1982թ. Վարդուհի Խաչատրյանին շնորհվել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումը: Մահացել է Երևանում: