
Երգի հեղինակներ
- Տարի
- 1973
- Տևողություն
- 11:28
- Կատարող
- Գոհար Գասպարյան, Տիգրան Լևոնյան
- Կոմպոզիտոր
- Ջուզեպպե Վերդի
- Դիրիժոր
- Ռաֆայել Մանգասարյան
Կենսագրություն
Գոհար Գասպարյան
Ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Երաժշտական կրթությունն ստացել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում, ապա սովորել է Է.Ֆելդմանի և Վ.Կարրոյի մոտ: Գոհար Գասպարյանին (Գոհար Խաչատրյան) անվանել են նաև «հայկական սոխակ»: 1940 թ-ից ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948 թ. տեղափոխվել է Հայաստան: 1949 թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի: 1964 թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1973թ-ից՝ պրոֆեսոր): Նրան հատուկ է եղել կատարվող ստեղծագործությունների գաղափարական-գեղարվեստական բովանդակության խոր դրսևորումն ու համոզիչ իմաստավորումը: Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, Իրանում, Ճապոնիայում, Եգիպտոսում, Հարավային Ամերիկայի երկրներում, ԱՄՆ-ում, Անգլիայում և այլուր: Ընտրվել է Հայաստանի Գերագույն սովետի 5-րդ, ԽՍՀՄ Գերագույն սովետի 7-րդ և 8-րդ գումարումների դեպուտատ: 1953թ. արժանացել է Հայաստանի, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, 1984թ.` Սոցիալիստական աշխատանքի հերոսի և Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 1996թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է Երևանում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: