
Երգի հեղինակներ
- Տարի
- 1950
- Տևողություն
- 3:14
- Կատարող
- Ավետ Գաբրիելյան
- Կոմպոզիտոր
- Ալեքսանդր Հարությունյան
Կենսագրություն
Ավետ Գաբրիելյան
Ծնվել է Ռոստովում: 1921թ. ավարտել է տեղի երաժշտական ուսումնարանը: 1922-24թթ. դասավանդել է Երևանի երաժշտական ստուդիայում, ապա՝ նորաստեղծ կոնսերվատորիայում: 1924-29թթ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Լ.Ցեյտլինի դասարանում: 1925թ. ղեկավարել է Մոսկվայի հայ ուսանող երաժիշտների լարային կվարտետը (հետագայում՝ Կոմիտասի անվան): 1938 թ.-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 1939թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, 1946թ. արժանացել ԽՍՀՄ, 1965թ.` ՀԽՍՄ պետական մրցանակի: 1974թ. ստացել է Երևանի Կոմիտասի անվան, 1976թ.` Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի կոչում: 1945թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում: