
Երգի հեղինակներ
- Տարի
- 1975
- Տևողություն
- 2:43
Կենսագրություն
Մանվել Բեգլարյան
Ծնվել է Թիֆլիսում: 1931թ. Բեգլարյանը տեղափոխվել է Երևան: Ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, իսկ 1951թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հրաչյա Բոգդանյանի ջութակի, 1959թ.` Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական դասարանները: 25 տարի եղել է Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահարներից, այնուհետև ղեկավարել Երևանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գործիքային մասը: 1960-1974թթ. Մանվել Բեգլարյանը դասավանդել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1974-95թթ. եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Ձայնագրել է ավելի քան 1000 երգեր և գործիքային ստեղծագործություններ: Նրա ղեկավարությամբ անսամբլը համերգներ է տվել մի շարք երկրներում: 1981թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1999թ-ից` պրոֆեսոր): Կազմել է մի շարք ձեռնարկներ, գրել սիմֆոնիկ, կամերային ժանրերի ստեղծագործություններ, երգեր հայ պոետների խոսքերով: 1982թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: