
Երգի հեղինակներ
- Տարի
- 1970
- Տևողություն
- 3:25
- Կոմպոզիտոր
- Էդվարդ Միրզոյան
- Դիրիժոր
- Ռաֆայել Մանգասարյան
Կենսագրություն
Էդվարդ Միրզոյան
Ծնվել է Վրաստանի Գորի քաղաքում: 1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը` Վարդգես Տալյանի դասարանը: 1946-48թթ. կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում` Գ.Լիտինսկու, Ն.Պեյկոյի, Ն.Ռակովի մոտ: 1948թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1972թ-ից եղել է ստեղծագործական ամբիոնի վարիչը (1965թ-ից` պրոֆեսոր): 1956-91թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994թ-ից` պատվավոր), 1977թ-ից` Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009թ-ից` պատվավոր) նախագահը: 1988թ. արժանացել ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվ. մրցանակի: 1963թ. արժանացել է Հայաստանի, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.` Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման: Մահացել է Երևանում: