
Երգի հեղինակներ
- Տարի
- 1964
- Տևողություն
- 2:13
- Երգի բառեր
- Կառլեն Գևորգյան
- Կոմպոզիտոր
- Գևորգ Արմենյան
- Դիրիժոր
- Սեդրակ Տեր-Ղազարյան
Կենսագրություն
Գևորգ Արմենյան
Ծնվել է Թբիլիսիում: 1934-39 թթ. եղել է տեղի հայկական Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական կազմում: 1937-41 թթ. աշխատել է Թբիլիսիի դպրոցներում: 1941թ. ավարտել է երաժշտական ուսումնարանը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45 թթ.): 1946 թ. տեղափոխվել է Երևան, 1948 թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը և 1948-51 թթ. դասավանդել այնտեղ: 1953 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանը, 1958 թ.` Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Բ.Արալովի ղեկավարությամբ: 1958 թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1983 թ-ից` պրոֆեսոր): 1968-70 թթ. եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1950 թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1971-73 թթ.` Հայաստանի կոմպոզիտորների միության ղեկավարը: Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով: 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1985 թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Երևանում: