
Երգի հեղինակներ
- Տարի
- 1996
- Տևողություն
- 7:43
Կենսագրություն
Արսեն Գրիգորյան
Ծնվել է Երևանում։ 1980 թթ․ Արսեն Գրիգորյանը ավարտել է N148 միջնակարգ դպրոցը։ Երաժշտական ունակությունները ժառանգել է պապից՝ դուդուկահար Անդրանիկ Գևորգյանից և մորեղբոր՝ Ա․ Մերանգուլյանի անվան անսամբլի դուդուկահար Հարություն Գևորգյանից։ 1980 թ․ սոլֆեջիոյի և տեսության դասեր է վերցրել կոմպոզիտոր Ռուբեն Ղազարյանի մոտ։ 1980 թ․-ին ընդունվել է Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ժող․ գործիքների բաժինը։ 1984 թ-ին ավարտել է և զորակոչվել խորհրդային բանակ։ 1986 թ․ ընդունվել է Ազատ Ղարիբյանի ղեկավարած նորաստեղծ «Կռունկ» պարային անսամբլ որպես դուդուկահար։ 1987 թ․ կոմպոզիտոր Մ․ Բեգլարյանի հրավերով ընդուվել է Ա․ Մերանգուլյանի անվան պետական վաստակավոր անսամբլ, որպես դուդուկահար, 1992 թ․-ից հանդիսանում է ամսամբլի դուդուկահարների կոնցերտմայստեր և մենակատար։ 1990 թ․ նվագել է աշխարհահռչակ Յան Գիլանի Հայաստանյան համերգներին։ Ձայնագրվել է Արա Գևորգյանի «Վան» ալբոմում։ 1994 թ-ից անսամբլի կազմով համերգներով ելույթ է ունեցել Սիրիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլն։ Հայաստանի հանրային ռադիոյի ֆոնդում պահպանվում են Արսեն Գրիգորյանի ձայնագրությունները։ Թողարկել է 2 ձայնասկավառակ՝ «Հայոց գույներ», «Մտորումներ»։