
Երգի հեղինակներ
- Տարի
- 1991
- Տևողություն
- 13:46
- Կատարող
- Հրաչուհի Ջինանյան
- Հեղինակ
- Վահան Տերյան
Կենսագրություն
Հրաչուհի Ջինանյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1925թ. տեղափոխվել է Հայաստան: 1936-41թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1941թ-ից աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում` հաղորդավար, ապա` խմբագիր և ռեժիսոր: Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչ 2002թ. բեմական խոսք է դասավանդել ինստիտուտում: Երկար տարիներ ղեկավարել է նաև բեմական խոսքի ամբիոնը (1984թ-ից` պրոֆեսոր): Նրա ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել ասմունքի ժանրը: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգևատրվել պետական պարգևներով: 1977թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2003թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: Մահացել է Երևանում: