
Երգի հեղինակներ
- Տարի
- 1972
- Տևողություն
- 2:04
- Կատարող
- Լյուբով Լազարևա-Այվազյան
Կենսագրություն
Լյուբով Լազարևա-Այվազյան
Ծնվել է Ցարիցինում (այժմ՝ Վոլգոգրադ, ՌԴ): Լյուբով Լազարևա-Այվազյանը (Լյուբով Պրուդչենկո-Այվազյան) Եղել է կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի կինը: 1937թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան: 1937-64թթ․ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի: 1938թ-ից զուգահեռ աշխատել է նաև Հայֆիլհարմոնիայում՝ որպես էստրադային երգչուհի: Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ մի շարք քաղաքներում, Մոսկվայում մասնակցել Հայաստանի օրերին (1939թ., 1956թ.): 1946թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1959թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: