
Երգի հեղինակներ
- Տարի
- 1999
- Տևողություն
- 15:02
- Կատարող
- Արմեն Էլբակյան, Աննա Հեքեքյան
Կենսագրություն
Արմեն Էլբակյան
Ծնվել է Երևանում: 1974թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական, 1981թ.` ռեժիսորական բաժինները: 1975-82թթ. աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան, 1982-88թթ.` որպես ռեժիսոր: 1988-94թթ. եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1988-2012թթ. դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է դերասանական կուրսի ղեկավար (2010թ-ից` պրոֆեսոր): 1994թ. հիմնադրել է Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնը: 2000թ-ից եղել է Երևանի Խամաճիկների պետական թատրոնի տնօրենը: Մի շարք թատրոններում բեմադրել է բազմաթիվ պիեսներ: 1988թ. արժանացել է Եվգենի Վախթանգովի անվան մրցանակի, 2001թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի: Խաղացել է մի շարք ներկայացումներում: 2008թ. Հունգարիայի «Արքուսֆեստ» միջազգային թատերական փառատոնի և ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին: Նկարահանվել է ֆիլմերում, հեռուստասերիալում: 2012թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում և ռեժիսուրայի ամբիոնի վարիչն է: 2015թ-ից Արմեն Էլբակյանը Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: 2003թ. նա արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.` «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի, 2017թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: