
Երգի հեղինակներ
- Տարի
- 1982
- Տևողություն
- 6:08
- Կատարող
- Վահե Ահարոնյան
- Կոմպոզիտոր
- Վարդան Ալեքսանդրի Աճեմյան
Կենսագրություն
Վահե Ահարոնյան
Ծնվել է Սոֆիայում (Բուլղարիա)։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1957 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1960-1994 թթ. դասավանդել է նույն կոնսերվատորիայում, 1987 թվականից՝ պրոֆեսոր, 1987-1994 թթ.` ամբիոնի վարիչ: Դասավանդել է նաև Վանաձորի, Երևանի երաժշտական ուսումնարաններում, դպրոցներում: Համագործակցել է դիրիժորներ Դ. Խանջյանի, Գ. Օբերֆրանկի (Հունգարիա), մենակատարներ Ժան Տեր-Մերկերյանի, Սվետլանա Նավասարդյանի, Վ. Մոկացյանի, Ն. Նովիկի, Ռ. Խարաջանյանի և այլոց հետ: Նվագացանկում` եվրոպական, հայկական դասական և ժամանակակից կոմպոզիտորների երկեր են եղել: Մի շարք մրցույթների դափնեկիր է: 1974թ. Վահե Ահարոնյանը արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման։ Մահացել է Երևանում: