
Երգի հեղինակներ
- Տարի
- 1955
- Տևողություն
- 35:53
- Կատարող
- Գուրգեն Ջանիբեկյան
- Գործիքավորող
- Արամ Սաթունց
- Հեղինակ
- Նաիրի Զարյան
Կենսագրություն
Գուրգեն Ջանիբեկյան
Ծնվել է Երևանում: 1917թ. Գուրգեն Ջանիբեկյանը ավարտել է Երևանի ուսուցչական ռուսական սեմինարիան: 20 տարեկանից ելույթներ է ունեցել սիրողական թատերախմբերում, մասնակցել Մկրտիչ Գարագաշի և Սյուզան Գարագաշի օպերետային, 1920թ.` Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին: 1922թ-ից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Արմեն Արմենյանի թատերախմբում (Ալեքսանդրապոլ), Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում: 1924թ-ից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան, 1965-67թթ.` նաև տնօրեն: 1940-49թթ.՝ Հայկական թատերական ընկերության առաջին նախագահ: 1947-49թթ. նա դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Գուրգեն Ջանիբեկյանը խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, ռադիո և հեռուստաթատրոնում ունեցել է շուրջ 100 դեր: Բեմադրել է պիեսներ Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում, նկարահանվել ֆիլմերում: Գուրգեն Ջանիբեկյանը հեղինակ է նաև մի շարք գրքերի, թարգմանությունների: Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, ԽՍՀՄ-ի բազմաթիվ քաղաքներում, Մերձավոր Արևելքում և այլուր: Գուրգեն Ջանիբեկյանը արժանացել է բազմաթիվ մրցանակների, մեդալների, պատվոգրերի, 1952թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: 1938թ. նա արժանացել է Հայաստանի, 1967թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: